Վրաստանում երկարաժամկետ ավիացիոն ռազմավարություն կմշակվի
Պետական եւ մասնավոր հատվածների միջեւ համագործակցությունը որոշիչ նշանակություն կունենա Վրաստանի երկարաժամկետ ավիացիոն ռազմավարության մշակման գործընթացում: Այդ մասին հայտարարել Է Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի տեղակալ Մարիամ Կվրիվիշվիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զբոսաշրջության վարչակազմի նախկին ղեկավար եւ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Կվրիվիշվիլին մայիսի 27-ին զբաղեցրել Է Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:
Նոր պաշտոնում Կվրիվիշվիլին կարճաժամկետ խնդիրների թվում հայտարարել Է ավիացիայի եւ զբոսաշրջության ինդուստրիաների անվտանգ եւ արագ վերականգնումը, գերատեսչությունների գործունակության ուժեղացումը, օգնությունը տուժած ձեռնարկատերերին եւ, որ ամենագլխավորն Է, աշխատատեղերի ստեղծումը:
Նոր պաշտոնում նա կղեկավարի ռազմավարական կառույցները. Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը, Վրաստանի աերոնավիգացիան, Միավորված օդանավակայանները, Զբոսաշրջության վարչակազմը եւ լեռնային առողջարանների զարգացման ընկերությունը:
«Անշուշտ, երկրին անհրաժեշտ Է կոնկրետ տեսլական եւ ավիացիոն ճյուղի զարգացման պլան: Ես չԷի ասի, որ այն չկա: Սակայն կարեւոր Է, որ լինի մի փաստաթուղթ, որը կհայտարարվի ինչպես ներքին, այնպես Էլ միջազգային շուկայի համար… Դա երկկողմ համագործակցության գործընթաց Է, որը պետք Է հաշվի առնի մասնավոր հատվածի տեսլականը եւ, վերջին հաշվով, հասնի այն բանին, որ պետության եւ մասնավոր հատվածի տեսլականները համընկնեն, քանի որ դրանք ընդհանուր շահեր են»,-ասել Է Կվրիվիշվիլին՝ հանդես գալով Imedi հեռուստաալիքի եթերում:
Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման փոխնախարարի խոսքով, երկրի երկարաժամկետ ավիացիոն ռազմավարությունը յուրատեսակ երաշխիք Է պոտենցիալ ներդրողների, փոքր ու միջին բիզնեսի համար, քանի որ դա հստակ եւ պարզ ճանապարհ Է դեպի այն, ինչին երկիրը ձգտում Է կոնկրետ ճյուղի զարգացման առումով: Կվրիվիշվիլին ընդգծել Է, որ ավիացիայի զարգացումն ուղղակի ազդեցություն ունի զբոսաշրջության ինդուստրիայի եւ, իհարկե, բուն տրանսպորտային հատվածի ամրապնդման վրա: Եվ դա ուղղակիորեն կարտացոլվի եկամտի մեջ, որը կստանա Վրաստանի յուրաքանչյուր բնակիչ, հաղորդել Է Sputnik-ը: