Ամերիկյան իշխանությունները Ռազմածովային նախարարության աշխատակիցներիс մեկին մեղադրել են այլ երկրի միջուկային սուզանավերի մասին գաղտնի տեղեկությունների փոխանցման մեջ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։

Համաձայն հաղորդագրության, 42-ամյա Ջոնաթան Թոեբին, ով հասանելիություն է ունեցել գաղտնի տեղեկատվության հանդեպ, փորձել է կապ հաստատել այլ երկրի իշխանությունների հետ, նրանց նամակ ուղարկելով, որտեղ առաջարկել է վաճառել տեղեկություններ ԱՄՆ ռազմածովային ուժերի միջուկային սուզանավերի վրա ուժային հարմարանքների մասին։ Washington Post-ը մանրամասնում է, որ նամակում Թոեբին գրել է, որ իր առաջարկը պարզ խաբեություն չէ եւ խնդրել է լուրջ վերաբերվել եւ նամակն ուղարկել ռազմական հետախուզությանը։

Թոսեբիին բացահայտել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցը, ով ներկայացել է որպես օտարերկրյա գործակալ եւ մի քանի անգամ ստացել գաղտնի տեղեկություններ Թոեբիի կնոջ՝ Դիանայի օգնությամբ եւ վճարել հարյուր հազար դոլար՝ թվային արժույթով։ Թոեբին եւ կինը ձերբակալվել են Արեւմտյան Վիրջինիայում։ Կատարված հանցագործության համար նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն