Մտադիր են զբաղվել հանքերի շահագործմամբ
Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբների ահաբեկչական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը հայտարարել է, որ ներկայումս իրենց կառավարության հիմնական եկամուտները առաջանում են հարկերից եւ մաքսերից, սակայն իրենք մտադիր են ապագայում զբաղվել նաեւ հանքերի շահագործմամբ։
Նշենք, որ թեեւ տնտեսական ինչ-ինչ միջոցառումներ իրականացվում են, սակայն երկրում տնտեսական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ բարդ։ Դա պայմանավորված է նաեւ այն բանի հետ, որ թալիբները հասանելիություն ունեն պետական ռեզերվների միայն 0,1 տոկոսի հանդեպ /ընդհանուր ռեզերվների չափը կազմում է 9,4 միլիարդ դոլար/, քանի որ դրանց մեծ մասը պահվում է ԱՄՆ-ում եւ հասանելիությունը սառեցված է։
Hraparak.am