Սեյրան Օհանյանը կամ ինքն է գտնվում մի հատ մեծ թյուրիմացության մեջ, կամ միտումնավոր փորձում է հանրության որոշ սեգմենտին, որը հակված է լսելու իրեն, թյուրիմացության մեջ գցել: 

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե «Հայաստան» դաշինքի նպատակների մեջ է այն, որ Հայաստանի ղեկին լինեն համապատասխան մարդիկ, նոր իշխանություն, որը կարող է և ազատ բանակցել, և օգտագործել այն ամբողջ ներուժը, որ 27-30 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել, և կազմակերպչական ունակությունների առումով կարող է արագ վերակազմավորել: 

«Որովհետև այդ ռեսուրս կոչվածը մի քանի քննության պարզապես չդիմացավ: Ունեցած ռեսուրսի մասին խոսակցություններում պետք է այնտեղ մի բառակապակցություն ավելացվի՝ «հանձինս մեզ հարազատներիս», և ոչ ավելին: Այսինքն` ես չեմ կարծում, որ սա այսքանից ավելի գնահատականի է արժանի»,-ասաց նա:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն