Ղրղզստանում ձերբակալվել է երկրի նախկին վարչապետը
Ղրղըզստանի նախկին վարչապետ Օմուրբեկ Բաբանովը երկու ամսով ձերբակալվել է կոռուպցիայի կասկածանքով, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանի գրասենյակից:
«Դատարանը որոշում է կայացրել Բաբանովին կալանավորել երկու ամսով»,- ասել է գրասենյակի ներկայացուցիչը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեում, նախարարների կաբինետի նախկին ղեկավարը կասկածվում է կոռուպցիայի մեջ «Կումտոր» ոսկու հանքավայրի շահագործման նախագծի իրականացման ընթացքում: Նա մայիսի 31-ին բերման էր ենթարկվել հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից:
Բաբանովը վարչապետ էր երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի օրոք եւնախկին նախագահ Սուրոնբայ Ժեենբեկովի գլխավոր մրցակիցն էր 2017-ի հոկտեմբերի 15-ի ընտրություններում: