Վերջին տվյալների համաձայն, ԱՄՆ-ում քովիդ հիվանդության դեմ պատվաստանյութերի առնվազն առաջին չափաբաժինը ստացած անձանց թիվը կազմում է 77 տոկոս: Բացի այդ մոտենում է այն վերջնաժամկետը, որը մեծաթիվ հաստատություններ տվել են իրենց աշխատակիցներին պատվաստվելու համար: 

Եթե մինչ այդ վերջնաժամկետը նրանք չենթարկվեն պատվաստումների, կկորցնեն աշխատանքը: Սակայն որոշ հաստատությունների ղեկավարներ հրաժարվում եմ այն դնել ուժի մեջ, քանի որ մեծաթիվ աշխատակիցներ են շարունակում բողոքել: Օրինակ Լոս Անջելեսի ոստիկանապետն ասում է, թե 18 հազար աշխատակիցների համար ինքն ուժի մեջ չի դնի պատվաստվելու պարտադրանքը:

‘’Իմ գործակալության աշխատակիցների շրջանում կան մեծաթիվ խմբեր, որոնք նախընտրում են աշխատանքից ազատվելը, քան պատվաստումների ենթարկվելը: Եվ ես չեմ ուզում մեկ գիշերվա ընթացքում կորցնել իմ աշխատակազմի հինգից տասը տոկոսին’’, ասում է նա:

Հուսադրիչ նորությունն այն է, որ սեպեմբեր ամսին ամեն օր 172 հազար նոր դեպքերի թվի համեմատ, կորոնավիրուսով մեկ օրում վարակվածների թիվն այսօր ԱՄՆ-ում կազմում է 95 հազար:

Ինչպես ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին է ասում, ինքը լավատես է համավարակի հետագծի հարցում: ‘’Սակայն դեռեւս շատ վաղ է սահմանափակումներից խուսափելու համար’’, ասել է նա:

‘’Օրինակ դիմակներից հրաժարվելու համար հարկավոր է, որ օրական նոր դեպքերը լինեն տասը հազար կամ ավելի քիչ: 95 հազարը դեռեւս բարձր ցուցանիշ է, ինչը կարող է ապահովել երկրում այս վիրուսի շրջապտույտի դինամիկան’’, ասում է նա:

Այլ հաղորդագրությունների համաձայն, առողջապահության փորձագետներն այս ամսվա վերջին քննարկելու են հինգից տասնմեկ տարեկան երեխաներին պատվաստելու մասին Pfizer ընկերության խորհուրդը: Ընկերությունը գտնում է, որ այդ տարիքի երեխաները պետք է ստանան չափահասներին տրվող չափաբաժնի մեկ երրորդի չափով ներարկումներ: Նրանց խոսքերով դեռեւս մի քանի տարի կպահանջվի, որպեսզի սկսվի այդ տարիքի անձանց պատվաստելու գործընթաց:

Համավարակի դեմ պայքարի առաջին քայլերից մեկն իհարկե թեստերն են: Բայդենի վարչակազմը մեկ միլիարդ դոլար է հատկացնում գնելու համար քովիդ 19 հիվանդության արագ թեստավորման պարագաներ գնելու նպատակով: Սպիտակ տան հաշվարկով, մինչեւ դեկտեմբեր, երկրում ամեն ամիս հասու կլինի նման 200 միլիոն պարագա:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն