Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը քաղաքական ենթատեքստ ունի. այդ ուղերձն ուղղված է մեկ մարդու
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը
Դավիթ Տոնոյանի պաշտպանները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նախ նշել են, որ նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ապա հավելել, որ Տոնոյանը տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում՝ սեփական պաշտպանության համար: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, այդյոք դրա մեջ սպառնալիք կա, թե ոչ:
Դա ակնհայտ է. այդ հայտարարության քաղաքական ենթատեքստ ունի ու դա քաղաքական հայտ է: Եվ ակնհայտ է, որ այդ ուղերձը ուղղված է մեկ մարդու, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Վերցնել պաշտպանության նախկին նախարարի կողմից հայտարարություն տարածել, որ նա տիրապետում է բազմաթիվ տեղեկությունների, դա նույնն է, որ ատամնաբույժը հայտարարի, որ ինքը կարող է ատամ բուժել, իրավաբանը հայտարարի, որ ինքը տիրապետում է քաղաքացիական դատավարության օրենսգքի այս կամ այն նորմերին կամ Սահմանադրության հոդվածներին: Բոլորի համար էլ շատ հասկանալի և պարզ է, որ նման բարձրաստիճան պաշտոնյան, պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձը տիրապետում է պետական և ծառայողական հույժ գաղտնի տեղեկությունների: Հատուկ ընդգծել այդ հանգամանքը, վկայում է մի բանի մասին, որայդ տեղեկությունները կարող են ինչ-ինչ հանգամանքների պայմաններում օգտագործվել: Ես չգիտեմ ինչ նպատակ է հետապնդում այս հայտարարությունը կամ ինչին է այն ուղղված, բայց որ դրա հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է, դրանում խորապես համոզված եմ:
Քրեական գործի նախաքննության այս փուլում արդյոք չկա սահմանափակում տվյալներ հրապարակելու հետ կապված:
Իհարկե, քրեական գործի նախաքննական վարույթում կաշկանդվածություն կա նախաքննական նյութերի հրապարակման առումով: Նախաքննական գաղտնիությունը պետք է ապահովվի, երաշխավորվի, բայց Դավիթ Տոնոյանի անունից հրապարակված հայտարարության բովանդակությունը ոչ միայն սահմանափակված է բուն քրեական գործով իրեն հայտնի պետական և ծառայողական գաղտնի տեղեկություններով, այլ եթե դուք ուշադրություն դարձնեք հայտարարությանը խորքային առումով, առհասարակ Դավիթ Տոնոյանի կողմից տիրապետվող տեղեկությունների մասին է խոսքը:
Դուք ունե՞ք վստահություն, որը 44-օրյա պատերազմի այս կծիկը երբևէ ամբողջությամբ կբացվի: Առանձին դրվագներով կարծես բացահայտումներ կան, բայց ամբողջական պատկերը ունենալո՞ւ ենք արդյոք:
Ես չգիտեմ, թե որ հանձնաժողովի կողմից ինչպիսի արդյունքներ կամ բացահայտումներ տեղի կունենան, բայց որ մենք վերջին տարիներին բանակում տեղի ունեցած բոլոր ստվերային գործընթացների, ապօրինի գործողությունների ենթադրյալ քրեաիրավական հատկանիշներ պարունակող դետալների մասին պետք է իմանանք ճշմարտությունը, և եթե կան մեղավորներ, նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության, դրա մասին որևէ խոսք չկա: Քննիչ հանձնաժողովի միջոցով դա կարվի, թե քրեական գործերի հարուցման և դատարաններում քննության միջոցով կարվի, դա արդեն կապրենք կտեսնենք: Ինձ համար ակնհայտ է, որ եթե քննիչ հանձնաժողովն աշխատեց, ապա Քննիչ հանձնաժողովը պարտավոր է ուղղակի լինելով գնալու մինչև վերջ և բացահայտելու բոլոր հանգամանքները: Ինձ կոնկրետ ավելի շատ հետաքրքրում է պատերազմի բռնկման պատճառները, թե ինչի պատճառով պատերազմը դարձավ անխուսափելի, և պատերազմի պարտության պատճառները: Ինչո՞ւ պաշտպանության բանակը, պաշտպանության նախարարությունը, զինվորականությունը որքան է նրանց մեղավորությունը, և արդյոք մենք պատրաստ ենք եղել այդ պատերազմին համապատասխան մարտունակության առումով, ռազմամթերքի առումով, և ինչպես է հնարավոր դարձել, որ ադրբեջանցիներին հաջողվել է ճեղքել Ջաբրայիլի ճակատը, հետո գրվել Հադրութը և հասնել Շուշի: Այդ բոլոր հարցերի պատասխանները վաղ թե ում, բոլոր պաշտպանության նախարարները, գլխավոր շտաբի պետերը, քաղաքական ղեկավարությունը, նախկին ղեկավարները, նախկին պաշտպանության նախարարները, վաղ, թե ուշ պետք է մի օր պատասխանեն մեկ հարցերին»:
1in.am