Պղինձն էժանանում է
Երեքշաբթի առավոտյան պղնձի արժեքը նվազում է դոլարի աճի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:
Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.06 տոկոսով եւ կազմել 4.293 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ):
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երկուշաբթի մեկ տոննա պղնձի արժեքն աճել է 1.94 տոկոսով՝ մինչեւ 9543 դոլար, ալյումինի գինն աճել է 3.3 տոկոսով եւ կազմել 3064 դոլար, ցինկի գինը՝ 2.51 տոկոսով՝ մինչեւ 3230 դոլար մեկ տոննայի դիմաց: