Աղքատ երկրների պարտքերը նոր ռեկորդ են գրանցել
2020 թվականին ցածր եկամուտ ունեցող կամ աղքատ երկրների պարտքերը աճել են 12 տոկոսով։ Նման աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ կորոնավիրուսային համավարակի պայմաններում տնտեսական խթանման համար իրականացվել են որոշակի միջոցառումներ։ Այս մասին հայտնում է Համաշխարհային բանկը, ըստ Reuters լրատվական գործակալության փոխանցման։
Բանկի նախագահ Դեւիդ Մալպասը հայտարարել է, որ անհաժեշտ է մշակել պարտքային խնդրի համար համալիր մոտեցում, որում ներառված կլինեն նաեւ այնպիսի տարրեր, որոնք կբերեն պարտքերի կրճատմանը, ավելի արագ վերակառուցմանն ու թափանցիկության մակարդակի բարձրացմանը։ Մալպասը շեշտել է, որ պարտքի կայունությունը կենսականորեն անհրաժեշտ է տնտեսության վերականգնման եւ աղքատության դեմ պայքարի համար։ Տնտեսագետները կարծում են, որ այս իրավիճակում աղքատ երկրների խնդիրները կապված ունեցած արտաքին պարտքերի հետ, կարող են խորանալ։
Նշենք, որ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային պանդեմիան բերել է բոլոր երկրների ունեցած պարտքերի 56 տրիլիոն դոլարով համախառն աճի։
Hraparak.am