«Եթե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն է իր քարոզարշավը սկսում ատելության խոսքով, ինչը, բնականաբար, իր մշտական թրենդի մեջ է, ապա մենք այն բանի համար ենք, որ այդ մասին բարձրաձայնենք»,- «Ընտրությունների վերահսկման կոմիտերի» այսօրվա ասուլիսում հայտնեց ԱԺ անկախ պատգամավոր, նախաձեռնության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է հասկական, որ նման  ծայրաստիճան գերէմոցիանալ վիճակում ցանկացած խոսք կարող է պայթյուն առաջացնել։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ հնարավոր համագործակցության մասին հարցին՝ կոմիտեի անդամ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ նման դիմում ստանալու դեպքում կոմիտեում կքննարկեն և համապատասխան որոշում կկայացնեն։

«Կարծում եմ՝ դա ֆանտաստիակայի ժանրից է, առաջին հերթին մենք գործ ունենք իշխանությունների նկատմամբ վերահսկողության հետ, և քաղաքացիական հասարակության առաջին գործիքը հենց իշխանությունների նկատմամբ վերահսկողությունն է»,– հայտարարեց Մելիքյանը և հավելեց, որ կոմիտեի անդամները ունեն հանրային դիրքորոշում, և այդ դիրքորոշումից չեն հրաժարվելու։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն