Լավրովն անհիմն է անվանել ԶԼՄ-ների հաղորդումները ՌԴ-ի կողմից AstraZeneca բանաձեւի գողության մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի լրագրողներին հայտարարել է, որ բրիտանական լրատվամիջոցների մեղադրանքները, թե իբր Ռուսաստանը գողացել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի բանաձևը, անհիմն են, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
«Չեմ կարծում, որ որեւէ մեկը լուրջ կընդունի այս անհիմն մեղադրանքները [բրիտանական ԶԼՄ-ների կողմից Ռուսաստանի Դաշնության հասցեին], բազմաթիվ անհիմն մեղադրանքներ արդեն եղել են»,- ասել է Լավրովը:
Նախարարը հավելեց, որ չի լսել Ռուսաստանի դեմ ուղղված այս մեղադրանքները, ինչպես նաեւ հիշեցրել է, որ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը շատ դեպքերում բացասական կողմնակի բարդություններ է տալիս, մասնավորապես, հանգեցնում է թրոմբոզի:
«Sputnik V-ի հետ կապված նման ոչ մի դեպք չի եղել: Կարծում եմ, որ բոլորը, ովքեր հետաքրքրված են, իրենց համար եզրակացություններ կանեն»,- հավելեց նախարարը:
Հոկտեմբերի 10-ին բրիտանական The Sun տաբլոիդը հոդված է հրապարակել, որ իբր ռուսական հատուկ ծառայությունները տեղեկատվություն են ստացել բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության մշակած պատվաստանյութի կազմի մասին, իսկ ավելի ուշ այդ տվյալներն օգտագործվել են ռուսական Sputnik V պատվաստանյութի ստեղծման համար: