Վերջին շրջանում նկատվող հռետորաբանությունը չի համապատասխանում Իրանի եւ Ադրբեջանի բարեկամական հարաբերությունների մակարդակին։ Այս մասին հայտարարել են Իրանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ու Ջեյխուն Բայրամովը՝ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես փոխանցում է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ըստ տարածված հայտարարության, երկու նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, եւ արձանագրել, որ բոլոր տարաձայնությունները հարկավոր է հարթել երկխոսության միջոցով։ Միաժամանակ նաեւ, երկու նախարարները կարեւոր են համարել մեկմեկու տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգումը։ Իրանական կողմը մատնանշել է իրանական բեռնատարների տարանցման խնդիրը և ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ակնկալում է, որ Ադրբեջանն արդյունավետ քայլեր կձեռնարկի իրանական բեռնատարների տարանցիկ խնդիրների լուծման ուղղությամբ: Քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն