Ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը Հարավային Կորեայի նախագահին առընթեր ազգային անվտանգության վարչության տնօրեն Սո Հունի հետ քննարկել է թերակղզու միջուկազերծումը՝ ԿԺԴՀ-ին կոչ անելով ձեռնպահ մնալ տարածաշրջանում իրադրության էսկալացումից: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը: Ինչպես ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներն ընդգծել են Վաշինգտոնի եւ Սեուլի համագործակցության կարեւոր դերը:

«Սալիվանը եւ Հունը մանրամասնորեն քննարկել են տարածաշրջանում անվտանգության բնագավառի ընթացիկ իրադրությունը եւ ԿԺԴՀ-ին կոչ են արել՝ լուրջ եւ հետեւողական դիվանագիտություն սկսել Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծման նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես նշում է Սպիտակ տունը, Սալիվանն ընդգծել է, որ անհրաժեշտ է, որպեսզի ԿԺԴՀ-ն ձեռնպահ մնա էսկալացման գործողություններից, «ինչպես նաեւ հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը միջկորեական երկխոսությանն ու համագործակցությանը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն