«Սիրիայի հարցով ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հանձնառությունների չկատարման ֆոնին, Թուրքիան սիրիական տարածքում ահաբեկչության սպառնալիքը վերացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղուն։

Նա հիշեցրել է Սիրիայում PKK – YPG-ի զինյալների հարձակման մասին։

«Նրանք (Ռուսաստանն ու ԱՄՆ-ը) դրժեցին իրենց խոսքը և պայմանավորված շրջանները չմաքրեցին ահաբեկիչներից։ Ուստի այս երկրները ևս պատասխանատու են  YPG-ի և PKK-ի հարձակումների համար։ Այս բարդ իրավիճակում Թուրքիային մնում է խնդիրը լուծել սեփական ուժերով և ապահովել անվտանգություն», - ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանն էլ նախօրեին խոսել էր իրենց «լցված համբերության բաժակի մասին»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն