«Հայաստան» դաշինքը կապիտուլյանտ իշխանություններին խորհուրդ չի տալիս փորձել կեղծել հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները։

Հունիսի 2-ին կայացած ճեպազրույցում «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, պատասխանելով երկրի համար այսպիսի դժվար ժամանակահատվածում ընտրությունների նպատակահարմարության մասին հարցին, նշեց, որ հարցը հաճախ է տրվում եւ հաճախ էլ քննադատություններ են հնչում: «Մենք, որպես ընդդիմություն, չենք կարող պաշտպանել սահմանները, բանակցություններ վարել կամ որոշումներ ընդունել: Սա իշխանությունների արտոնությունն է: Բայց երբ հնարավորություն ունենանք, մենք կզբաղվենք հարցերի լուծմամբ»,- նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ եթե խոսքը կամավորական ջոկատների կողմից սահմանների պաշտպանության մասին է, ապա դաշինքի անդամներն առաջին շարքերում կլինեն:

Միեւնույն ժամանակ, նա հարց տվեց, թե որն է ընտրություններին չմասնակցելու այլընտրանքը: «Թողնել նրան իշխանության ղեկի՞ն: Ո՛չ։ Հետեւաբար, պետք է գնալ ընտրությունների եւ վռնդել նրան: Մնացել է 19 օր: Պետք է համբերատար լինել: Բայց եթե նրանք փորձեն կեղծել եւ պահել իշխանությունը... Քոչարյանը երեկ ասաց՝ պատասխանը կլինի կատեգորիկ: Մենք խորհուրդ չենք տալիս գնալ այդ ճանապարհով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն