Պատրուշեւը հայտարարել է միջուկային զենքի տարածման սպառնալիքի մասին AUKUS-ի պատճառով
AUKUS դաշինքի ստեղծումը վտանգ է ներկայացնում միջուկային զենքի չտարածման համար, հարվածի տակ դնում Ասիայի անվտանգությունը, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Հանուն Սպիտակ տան հերթական արկածախնդրության կենսագործման, նկատի ունեմ AUKUS-ը, հարվածի տակ է դրվում Ասիայի ամբողջ անվտանգային ճարտարապետությունը, նախադրյալներ են ստեղծվում Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի եւ տարածաշրջանային այլ միավորումների հեղինակության խափանման համար, ինչպես նաեւ մարտահրավերներ են առաջանում միջուկային զենքի տարածման վերահսկողության ոլորտում»,- ասել է նա ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների XVII խորհրդակցության բացման ժամանակ։
Ավելի վաղ Ավստրալիան Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հետ AUKUS գործընկերություն էր կնքել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում եւ հայտարարել, որ դուրս է գալիս սուզանավերի մասին համաձայնագրից Naval Group ֆրանսիական ընկերության հետ, որի ծավալը կազմում էր 56 մլրդ եվրո։ Ֆանսիայի հետ համաձայնագիրը նախատեսում էր Barracuda դասի 12 հարվածային սուզանավի արտադրություն։ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ լը Դրիանը Ավստրալիայի որոշումը համաձայնագիրը խզելու մասին անվանել էր «հարված թիկունքին»։
News.am