Կանխվել է ահաբեկչական «բջջի» գործունեություն
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Ռուսաստանի Վլադիմիրի մարզում կանխել են ահաբեկչական «բջջի» գործունեություն, որը պատկանել է «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» խմբավորմանը, որն էլ իր հերթին հանդիսանում է ԻՊ կազմավորում։ Այս մասին հայտնում է ԱԴԾ մամուլի ծառայությունը՝ ըստ «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցման։
Իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել է չորս օտարերկրացի, որոնք կապված են եղել ահաբեկչական բջջի գործունեության հետ։ Վերջիններիս մեղադրանք է ներկայացվել «Ահաբեկչական գործունեության հանրային կոչերի եւ ահաբեկչության քարոզչության» հոդվածի հատկանիշներով։ Դատարանը նրանց համար որպես խափանման միջոց է սահմանել կալանավորումը։ Մյուսներին, ովքեր կապ ունեն խմբակի հետ, կարտաքսեն Ռուսաստանից՝ տեւական ժամանակով։
Hraparak.am