«Դեմո» խմբի մենակատար Սաշա Զվերեւան դարձել է YouTube-յան «FAMETIME TV» շոուի հերոսը։ Հարցազրույցի ընթացքում երգչուհին պատմություն է ներկայացրել, որի մասին լռել է տարիներ շարունակ։ Երգչուհին հայտնել է, որ նախկին պրոդյուսերը՝ Վադիմ Պոլյակովը, ֆիզիկական բռնություն է գործադրել իր նկատմամբ։

«Նույնիսկ ծնողներս չգիտեին, որ պրոդյուսերը ծեծի է ենթարկել ինձ։ Նա ծեծում էր ինձ, հարվածում գլխիս։ Նրա հարվածների արդյունքում ինձ մոտ մեկ թրոմբ էր առաջանում, մեկ՝ ուղեղի արյունազեղում։ Եվ այն խանգարում էր փոքր ուղեղի սնուցմանը։ Ինչ-որ պահի ես դադարեցի տեսնել, աշխարհը լողում էր աչքերիս առաջ»,- Զվերեւայի խոսքերը մեջբերել է 5tv-ru-ն։

Ավելին, Զվերեւան հայտարարել է, որ պրոդյուսերը հղիության ընթացքում հարվածել է որովայնին, խանդել է տղամարդկանց հանդեպ եւ սպառնացել է ազատել աշխատանքից։

Ալեքսանդրա Զվերեւան այժմ ապրում է ԱՄՆ-ում, մեծացնում է չորս երեխաներին։ Նա «Դեմո» խմբից հեռացել է 2009թ.-ին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն