Ռոբերտ Քոչարյանի հանդիպումները բնակչության հետ անցնում են ջերմ մթնոլորտում: Այս մասին հայտարարել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Սողոմոնյանը փոխանցել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ բնակչության հետ հանդիպումներից ստացած տպավորությունները: «Հանդիպումներն անցնում են ջերմ մթնոլորտում, նախագահը գոհ է այցերից, եւ կարծում եմ, որ այդպես էլ շարունակվելու է: Վստահությունը բարձր է, ինչպես եւ սկզբում, եթե չասեմ, որ ավելի է մեծացել: Բնակչության եւ տարբեր կառույցների վերաբերմունքը միանշանակ է: Այս օրերի ընթացքում կենտրոնական շտաբ են այցելել տարբեր մասնագիտական ​​կառույցների բազմաթիվ ղեկավարներ ու ներկայացուցիչներ, որոնք հայտարարել են, որ կաջակցեն «Հայաստան» դաշինքին: Նաեւ գոհունակություն են հայտնել այն փաստի կապակցությամբ, որ չկան շերտեր, որտեղից չլինեն աջակցության խոստումներ, կամ աջակցություն, որը գործնականում չի դրսեւորվում», - նշել է նա:

Գրասենյակի ղեկավարը նաեւ հանրայնացրել է «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի որակական կազմի վերաբերյալ տեղեկատվությունը: Ցուցակում ընդգրկված է գիտությունների 2 դոկտոր-պրֆեսոր, գիտությունների 11 թեկնածու, որոնցից 10-ը՝ դոցենտ, 2 գեներալ, որոնցից 1-ը՝ գեներալ-գնդապետ, մեկ գնդապետ, դպրոցի 3 տնօրեն, համայնքների 7 ղեկավար, ԱԺ 7 նախկին պատգամավոր, 5 նախկին նախարար եւ մեկ փոխվարչապետ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն