Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հոկտեմբերի 15-ը սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ Բեյրութում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհվածների: Այս մասին ասված է Լիբանանի կառավարության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Դրանում նշվում է, որ «հոկտեմբերի 15-ը համընդհանուր սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ այսօրվա իրադարձությունների զոհերի»: Նշվում է, որ այդ օրը կփակվեն բոլոր պետական հաստատությունները, ինչպես նաև պետական և մասնավոր դպրոցները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դիպուկահարը կրակ է բացել Բեյրութում արդարադատության պալատի մոտ շիական կուսակցությունների հանրահավաքի ժամանակ։

Լիբանանի բանակը հայտնել է՝ հինգշաբթի օրը Բեյրութում տեղի ունեցած զինված ընդհարումներին մասնակից լինելու մեջ 9 կասկածյալների ձերբակալության մասին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն