Ռուս Ողղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքում ձեւավորվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու Երեւանա-Հայկական թեմ՝ Երեւան կենտրոնով։

Երեւանա-Հայկական թեմի առաջնորդ է նշանակվել Ռուս Ուղղափառ եկեղեցու Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի նախագահի տեղակալ Լեոնիդ արքեպիսկոպոս Կլինսկին։

Նա կրելու է «Երեւանի եւ Հայաստանի արքեպիսկոպոսի» տիտղոս։ Այս մասին տեղեկացնում են Ռուս Ուղղափառ եկեղեցու Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնից։

Լեոնիդ արքեպիսկոպոսը կշարունակի պաշտոնավարել նաեւ որպես ՌՈՒԵ Արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն