Իլհամ Ալիեւը իրանցիներին եւ հայերին մեղադրել է Ղարաբաղում մզկիթների ենթադրյալ փլուզման մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իրանցիներին եւ հայերին մեղադրել է Ղարաբաղում 17 մզկիթների 16-ի ենթադրյալ փլուզման մեջ։ Մեկը «համերաշխության ցուցադրման» համար է մնացել եւ Իրանից մասնագետների միջնորդությամբ փորձ է արվել այն ներկայացնել որպես պարսկական մզկիթ։ Այս մասին Ալիեւը հայտարարել է ԱՊՀ պետությունների խորհրդի նիստի ժամանակ։
Նա նշել է, որ օկուպացված տարածքներում տների եւ շենքերի քարերը վաճառել են Հայաստանում եւ Իրանում։
«Ինչպես նաեւ մեծ վնաս է հասցվել բնությանը, մոտ 60 հազար հեկտար անտառ է հատվել, վաճառվել Հայաստանում եւ Իրանում»,-նշել է նա։
News.am