Չպատվաստված հիվանդների մոտ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան վտանգն ավելի քան 11 անգամ բարձր է, քան պատվաստվածների մոտ: Նման եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի գիտնականները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հիմնվելով ընթացիկ տարվա վիճակագրական տվյալների վրա:

Գիտնականները պարզել են, որ COVID-19-ով վարակված չպատվաստված քաղաքացիները մահացել են 11,3 անգամ ավելի հաճախ, քան նրանք, ովքեր ստացել են պատվաստանյութի երկու բաղադրիչը, իսկ չպատվաստված մարդկանց մոտ վարակման հավանականությունը միջինը 6,1 անգամ ավելի է:

Բժիշկներն ընդգծել են, որ այս պահին ոչ մի պատվաստանյութ չի երաշխավորում վարակի դեմ 100 տոկոս արդյունավետություն:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն