Եվրոպայի խորհրդի հակակոռուցպիոն մարմինը՝ GRECO-ն վերջերս թվով չորրորդ զեկույցն էր ներկայացրել 5 տարվա ընթացքում Հայաստանին ներկայացված առաջարկությունների կատարման մակարդակի վերաբերյալ,որտեղ կառույցը բոլոր կետերի համար կատարել է իր դիտարկումները, տվել է գնահատականներ,դրանց հիման վրա՝ խնդիրներ դրել իշխանության առջև՝ պահանջելով մեկ տարվա ընթացքում հստակ քայլեր ձեռնակել այդ ուղղությամբ։ Զեկույցում նշվել է, որ իրենց կատարած 18 առաջարկություններից միայն 7-ն են իրականացվել բավարար չափով,իսկ 11-ը՝ մասամբ։ Ինչպես հայտնի է, մեզանում GRECO-ի դիտարկումներից առանձնակի հնչեղություն ստացավ դատավորների նկատմամբ կարգապահական տույժի ընթացակարգերում գործադիրի՝ արդարադատության նախարարի ակտիվ միջնորդությամբ դատավորների հանդեպ ԲԴԽ-ի կարգապահական վարույթները դատական անկախության համատեղելի չլինելու, ինչպես նաև՝ քաղաքական հետապնդումների մեծ վտանգի պարունակության հարցերը։

Այս գնահատականներին ի պատասխան՝ Արդարադատության նախարարն ասել է․Օրենսդրությունը թույլ է տալիս կարգապահական վարույթներ հարուցել, այդ օրենսդրությունը հիմա փոխվել է նաև մեր քաղաքական թիմի ջանքերով և նախագահը չի ստորագրել ու այդ օրենքը գնացել է Սահմանադրական դատարան, որտեղ կարգապահական վարույթները, բողոքները, քաղաքացները կարող են ուղղել միանգամից Բարձրագույն դատական խորհրդին։ Մեր գործընկերներին էլ ես հնարավորության դեպքում կբացատրեմ, որ նախարարությունը չի որոշում՝ որ դատավորը ենթարկվի պատասխանատվության, որը ոչ, մենք ընդամենը որպես կողմ միջնորդություն ենք ներկայացնում և որոշումը կայացնում է այնպիսի հարգարժան կառույց, ինչպիսին Բարձրագույն դատական խորհուրդն է․․․Սա վարչարարության հարց է, սա քաղաքական հետապնդման կամ քաղաքական դիրքորոշման հարց չէ։ Վարչարարությունը մենք հիմա ավելի արդյունավետ ենք դարձնում, նոր ուժեր ենք ներգրավում,ովքեր քաղաքացիական ծառայողներ են, ոչ թե քաղաքական գործիչների»։ Իր հարցազրույցերում Կարեն Անդրեասյանը ընդգծել է․« Ես ավելի շատ կարգապահական վարույթներ է հարուցելու ու ավելի ուշադիր է լինելու դատավորների թույլ տված խախտումների նկատմամբ։ Մենք հարգում են GRECO-ի առաջարկությունները, սակայն չեն կարող թողնել, որ դատավորները կոպտորեն օրենք խախտեն։ Երկու ճանապարհ եմ տեսնում, մեկը առկա գործիքակազմն է՝ վերը նշված կարգապահական պատասխանատվությունը։Ես հիմա աշխատում եմ օրենքի տառին համապատասխան որ, այո, կարգապահական պատասխանատվություններով համակարգից զտվեն օրենքները ոտնահարած, տրորած դատավորները։ Մյուս միջոցը հենց վեթինգի օրենք կամ վեթինգի նոր մշակված մեխանիզմ մտցնելն է, որի հետ կապված ճիշտ է ասել մեր նախորդ նախարարը՝ պարոն Բադասյանը, որ կան Սահմանադրության հետ կապված որոշակի մտահոգություններ։ Նշենք նաև,որ այս վարույթների արդյունքում երկու դատավոր արդեն զրկվել են իրենց լիազորություններից։

«Առաջին լրատվականի» հետ զրույցում իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ասաց, որ ինքը «GRECO»-ի (Եվրոպայի խորհրդի հակակոռուցպիոն մարմինը) զեկույցում տրված գնահատականների հետ ընդհանուր առմամբ համաձայն է, դրանք բավականին օբյեկտիվ են, հիմնավորված, համապատասխանում են իրականությանը։ «Խնդիրի լուծումը չի սահմանափակվում նախարարի ասած դատավորների դեմ կարգապահական վարույթների միջնորդող հանձնաժողովում քաղացիական անձանց ընդգրկումով։ Խնդիրն այն է, որ հանձնաժողովում պետք է լինեն իրապես անկախ, բոլորի կողմից վստահելի, իշխող ուժի հետ սերտ կապեր, պայմանավորվածություններ չունեցող անձինք, իսկ որոշումները պետք է լինեն թափանցիկ, հրապարակային, հասանելի հանրությանը, այսինքն՝ այստեղ կարևորում եմ կազմի որակը, անկախությունը։ Համենայնդեպս, համաձայն եմ, որ գործադիրը պետք է հստակ քայլեր ձեռնարկի, որ իր ինտերակտիվությունը այս վարույթներում ընդհանրապես բացառի, որովհետև դա լուրջ խոչընդոտ է դատարանների անկախության, արդարադատության իրականացման համար, միանշանակ պարունակում է քաղաքական ճնշումների ռիսկեր»:

Իրավապաշտպան Սաքունցը առանձնացրեց նաև զեկույցում դատախազության գործունեության հետ կապված իր համար կարևոր դիտողությունը, որտեղ նշված է՝ կարգապահական վարույթի հանձնաժողովը պետք է դատախազությունից անկախ լինի․ «Ես ևս գտնում եմ, որ հանձնաժողովի անկախության համար ճիշտ է,որ այն հանվի դատախազի տեղակալի ենթակայությունից, ինչպես որ հիմա մեզ մոտ է»,-ավելացրեց իրավապաշտպանը։

Մեր զրուցակիցն անրադարձավ նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ կետին՝ շեշտելով՝ «Ես համաձայն եմ «GRECO»-ի առաջարկությանը, որ լավ կլինի՝ թեկնածուների բարեվարքության հետ կապված եզրակացությունը լինի հրապարակային, եզրակացությունը, ոչ թե ուղղակի տվյալները»։ Բացի նշվածներից, Սաքունցը ցանկացավ անրադառնալ զեկույցում տեղ գտած որոշումների ընդունման գործընթացի թափանցիկության հարցին, այն է՝ իշխանություն-քաղհասարկություն,փորձագիտական շրջանակ համագործակցության խզվածությանը,նրանց հետ հետադարձ կապի մեզ համար «խրոնիկ» խնդիրներին։«Այս հարցում ես կառանձնացնեի իրավական ակտերի քննարկման համար բավարար ժամանակ չհտկացնելու խնդիրը,որի պատճառով քաղհասարակությունը կարող է չհասցնել հիմնավոր,ամբողջական առաջարկություններ անի, բավարար չէ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, որոշումների մասնակցության մեջ հանրային հատվածի,քաղհասարակության հետ աշխատանքում հետադարձ կապը,որը սրվել է հատկապես կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում առաջացրած սահմանափակումների պատճառով: Այս առումով «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը»` e-draft-ը, լավ հարթակ է,սակայն ձևական կողմը շատ էր․ երբեք չէր պատճառաբանվում՝մեր առաջարկություններն ու դիտարկումները ինչու չեն ներառվել որոշման մեջ և կամ ինչու են ներառվել։ Հաջորդ կարևոր նկատառումը վերաբերրվում է շահերի բախման,հաատկապես էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծվելու հարցին: Մեր Ազգային ժողովը, ինչպես գիտեք, որոշեց միայն կոնկրետ դեպքերի հիման վրա կազմել էթիկայի հանձնաժողով, այսինքն՝ ըստ ցանկության,ընտրողաբար կուզեն կկազմեն,կուզեն՝ոչ։Մինչդեռ մշտական հանձնաժողովը պարտադիր է,որպեսզի հնարավոր լինի մշտապես ուսումնասիրել, քննել բոլոր պատգամավորների վարքը»,-ընդգծեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Հելսինկյան Ասոցիացիայում որպես փաստաբան և մոնիթորինգային խմբի ղեկավար Նինա Կարապետյանցը զեկույցի դիտարկումների վերաբերյալ նշեց․«Ինձ համար սպասելի էր «GRECO»-ի նման քննադատությունն ու կարծիքը, այս խնդիրները մենք վաղուց են բարձրացրել, զգուշացրել եք դրանց մասին, դիտողություններ ենք արել։ Քաղհասարակության հետ իշխանության հարաբերություների խնդիրները շատ վաղուց մենք գրանցել ենք։

Հեղափոխական իշխանությունը, թեև սկզբից վերամբարձ խոսում էր թափանցիկ, լայն համագործակցությամբ,ժողովրդավար աշխատելու քաղհասարակության, փորձագիտական շրջանակների առաջարկներին, հանրային կարծիքին կարևոր տեղ տալու պատրաստակամության մասին, սակայն շատ կարճ ժամանակ անց հասկանալի էր, որ մեր կողմից արված բոլոր առաջարկները, դիտողությունները, ռազմավարական ծրագրերի հարցում քննարկումները ավարտվելու են լսումների փուլով․ ոչ մի ռեալ, հետևողական ընթացք չեն ստանալու։ Նրանք նախընտրեցին փակ սենյակներում, ինքնամփոփ, հարմարավետ պայմաններով, իրենք իրենց պատկերացումներով այդ հարցերը քննարկել, որոշումներ կայացնել։ Եվ դա անխուսափելիորեն ազդեց արդյունքների վրա ,ինչը հիմա տեսնում ենք։ Այս լսումները եղել են ձևական, կեղծ, սահմանափակվել են մեկ կամ երկու հանդիպումով։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ «Շատ դեպքերում պատգամավորը չի կարող ունենալ խնդիրների իրական ամբողջական ծավալի մասին պատկերացում, և դա բնական է․ոչ ոք չի կարող մեղադրել, որ որևէ պատգամավոր չի կարող գտնել ամենարդյունավետ լուծումը, չի կարող ռիսկերը գնահատել լավագույնս և համապարփակ»։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ներկայիս ընթացակարգերով ԲԴԽ-ի դատական վարույթների մեջ գործադիրի միջամտությունը դատական համակարգի անկախությունը կասկածի տակ դնելու դիտողության մասով ասաց,որ այս հարցում ևս կիսում է զեկույցում տեղ գտած քննադատությունները․«Ես կարծում եմ,որ այս վարույթները ավելի շուտ վեյթինգի իմիտացիա են, դարձյալ համալիր,ամբողջական լուծում չէ,հաշվի չեն առել բոլոր ռիսկերը, դրա համար էլ այս այսպիսի գնահատականի է արժանացել ԵՄ-ի հակակոռուպցիոն կոմիտեից։

Այս գործելաոճը մեր իշխանության բնորոշ սխալ գիծն է՝ իրավիճակային, լոկալ,տարերային լուծում տալ խնդիրներին, սա է նրանց կարողությունների չափը,որի պատճառով էլ իմիտացիոն են դարձնում բոլոր գործողությունները։ Մինչդեռ պետք էր ընդամենը լսել,ներառել մասնագետների, ՀԿ-ի, կարծիքները, առաջարկները, մասնագիտական կառույցների կամ ռազմավարաություն մշակող մասնագետների,փորձագետների առաջարկած այլընտրանքային տարբերակները։ Մենք անընդհատ զգուշացրել ենք, որ հեղափոխությունը թույլ է տալիս ոչ ստանդարտ լուծումների գնալ, որ պարտադիր է անմիջապես քաղաքա-իրավական գնահատական պետք է տրվեր նախկին համակարգին և ըստ դրա՝ կատարել համակարգային, խորքային փոփոխություններ, բայց այս իշխանության մտածողությունն այդպիսին է, այն ունակ չէ լայն մտածել, համակարգային փոփոխության պատասխանատվություն ստանձնել, ընդհուպ գնար սահմանադրական փոփոխությունների, ոչ թե երիտասարդ Բադասյանի վերլուծության, կարծիքի վրա հիմնվելով՝ սահմանադրական խոչընդոտները և այլ անէական պատճառները դարձնել արդարացման միջոց։ Կարեն Անդրեասյանի ասած վարույթներով զգալի փոփություններ չի լինի։ Մենք հարցրինք՝ անցումային արդարադատության իրականացման հարցում Հայաստանի համար իրագործելի և արդյունավետ տարբերակը ո՞րն է, Նա ասաց, որ բոլորս միասին՝ հանրային սեկտորը, ոլորտի մասնագետները, փորձագետները իշխանություների հետ քնարկումներով պիտի մշակեինք անցումային արդարադատության, վեթինգի հայկական ամենաարդյունավետ ծրագիրը,սակայն իշխանությունները մսխեցին հեղափոխության տված այդ անսահմանափակ հնարավորությունները։ «Ուղղակի նյարդայնացնող է ամեն անգամ սահմանադրությունը որպես պատճառ երեսներիս ճպացնելը։ Եթե պետք էր սահմանադրություն փոխել, թող փոխեին։ Կար հանցավոր ռեժիմի հետ պայմանավորվածություն՝ չփոխել Սահմանադրությունը»,-եզրաակեց իրավապաշտպանը։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն