Ղանդահարում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 63-ի
Աֆղանստանի հարավում գտնվող Ղանդահար քաղաքի շիա մահմեդական մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 63-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Տարբեր ծանրության մարմնական վնասծավքներ ստացել է 83 մարդ։
Հիշեցնենք, որ նախօրեին Ղանդահարի շիա մահմեդական մզկիթում տեղի էր ունեցել պայթյուն, որն իրականացրել էին երեք մահապարտներ, եւս մեկն էլ շենքի մոտ հրաձգություն էր սկսել։ Տեղի լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ահաբեկչական բռնարարքի պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը։
Hraparak.am