Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին կայցելի Մոսկվա՝ գլխավորելով բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը: Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, այցի նպատակը Ռուսաստանի հետ փոխհամագործակցությունը զարգացնելն է:

Այս մասին հայտարարություն է արել Ռուսաստանում Իրանի դեսպանության ռազմական կցորդ Ռեզա Խոսրավի Մոքադդամը՝ նշելով, որ գեներալ-մայորը հաջորդ շաբաթ կուղևորվի Մոսկվա՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով:  

Պաշտոնյայի խոսքով՝ նախատեսվում է քննարկել համագործակցության զարգացմանը և համատեղ պաշտպանությանը և ռազմական ոլորտում հարաբերություններին, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին և տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն