Հայաստանը գտնվում է կայսերական անցյալ ունեցող պետությունների շահերի բախման կիզակետում՝ նախկին ռուսական, օսմանյան և պարսկական: 

Տեղի է ունենում կայսերական շահերի ժամանակավոր համընկնում՝ ինչ-ինչ շահերից ելնելով,թեկուզ ոչ այս տարածաշրջանում, բայց փոխադարձ զիջումների ակնկալիքով մեկ այլ տեղ, իսկ մյուս տեղում էլ՝ բացահայտ կոնֆլիկտ: 

Դա անվանվում է գործընկերություն՝ կոնֆլիկտի մեջ: Բայց այս խզումը մշտնջենական է, վերջին 300-400 տարիների ընթացքում ավելի քան 14 պատերազմներ են տեղի ունեցել ռուսական և օսմանյան կայսրությունների միջև… դեռ չգիտենք ապագայում՝ այս սցենարները ինչ հաճախականությամբ կարող են կրկնվել»,-այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը: 

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ շեշտեց, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում Հայաստանը չպետք է դառնա պատրանքների գերի: «Կայսերական անցյալ ունեցող պետությունը երբեք չի փոխում իր քաղաքական կոդերը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն