Վլադիմիր Պուտինին մեղադրել են սեքսիզմի մեջ
CNN ամերիկյան հեռուստաընկերությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է սեքսիզմի մեջ՝ ամերիկյան CNBC-ի լրագրող Հեդլի Գեմլըլի հասցեին ասած խոսքերի համար։ Բանն այն է, որ «Ռուսական էներգետիկ շաբաթ» ֆորումի ժամանակ, Պուտինը Գեմըլին անվանել է «գեղեցիկ կին, ով լսում է մի բան, բայց խոսում բացարձակապես այլ բան»։
Միջոցառման ժամանակ, ամերիկացի լրագրողը շարունակել է նույն հարցը տալ կապված Եվրոպայում ռուսական գազի մատակարարումների հետ։ Ու չնայած այն բանին, որ Պուտինը հարցին սպառիչ պատասխան տվել է, սակայն նա շարունակել է նույն հարցի շրջանակում խոսել, Ռուսաստանի գոծողությունները որակելով շանտաժ։
Այս միջադեպից հետո Գեմբըլը իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար «Կոմերսանտի» թարմ համարով, որտեղ իր նկարն է առկա սակայն այնպիսի ռակուրստով, որ ավելի շատ երեւում են ոտքերը։ Լրագրողը նկարը մակագրել է հետեւյալ կերպ՝ «Իմ լավագույն ռակուրսը» եւ ավելացրել «ֆեմինիզմ» հեշթեգը։
Hraparak.am