Եվրամիության ղեկավարության անվճռականությունը Մինսկում իռլանդական Ryanair լոուքոսթերի ինքնաթիռի հարկադրական վայրԷջքի կապակցությամբ սխալ ազդակ կտա Բելառուսի իշխանություններին՝ նրանց համոզելով անպատժելիության մեջ: Այդ մասին RTE հեռուստառադիոընկերությանը հայտարարել Է Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քոուվենին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե այս դեպքում ԵՄ-ն անվճռականություն կամ թուլություն դրսեւորի, դա Բելառուսում որոշումներ ընդունող մարդկանց մոտ կհաստատի այն միտքը, որ իրենք ամեն ինչ ճիշտ են արել»,-ասել Է նա:-Այնպես որ ես կարծում եմ, որ պատասխանը պետք Է հստակ ու կոշտ լինի, եւ այն պետք Է տեղի ունենա արագ»:

Նա միջադեպը գնահատել Է որպես պետության կողմից հովանավորվող օդահենություն: Նա հավելել Է, որ Բելառուսի իշխանությունները չունեն դեմոկրատական լեգիտիմություն: Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Անատոլի Գլազը հայտարարել Է այս ինքնաթիռի հետ կապված միջադեպի միանգամայն թափանցիկ ստուգումը երաշխավորելու, ցանկացած փորձագետների ընդունելու եւ բոլոր նյութերը ցույց տալու պատրաստակամության մասին: Նա նաեւ նշել Է տեղի ունեցածի դիտավորյալ քաղաքականացումը եւ «ոչնչով չհաստատված մեղադրանքների» առաջադրումը:

Մայիսի 23-ին Ryanair-ի ինքնաթիռը, որն Աթենքից թռչում Էր Վիլնյուս, Մինսկում հարկադրաբար վայրԷջք Է կատարել ականապատման մասին հաղորդագրությունից հետո: ՎայրԷջքից հետո ձերբակալվել Է ինքնաթիռում գտնվող Ռոման Պրոտասեւիչը՝ NEXTA պորտալի նախկին գլխավոր խմբագիրը եւ «Բելառուս» տելեգրամ-ալիքի խմբագիրը: Երկու ռեսուրսները Բելառուսում հայտարարվել են ծայրահեղական, իսկ Պրոտասեւիչին հայտարարվել Էր միջպետական հետախուզում: Ինքնաթիռում ռումբեր չեն գտել, եւ ստուգումից հետո այն Մինսկից թռել Է Վիլնյուս, բայց առանց վեց ուղեւորների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն