Մեծ Բրիտանիայում միջոցներ կձեռնարկվեն խորհրդարանի պատգամավորների անվտանգությունն ապահովելու համար՝ պատգամավոր Դեյվիդ Էյմեսի սպանությունից հետո: Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը Sky News-ին:

«Այժմ միջոցներ են ձեռնարկվում», – ասել է նա՝ չմանրամասնելով, թե ինչ գործողությունների մասին է խոսքը:

Պատելն ասել է, որ այդ հարցը քննարկել է խորհրդարանի խոսնակների, ոստիկանության և անվտանգության ծառայությունների հետ`« համոզվելու համար, որ բոլոր միջոցները ձեռնարկված են խորհրդարանի անդամների անվտանգությունն ապահովելու համար»:

Ներքին գործերի նախարարը հավելել է, որ այսօր, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այցելել է ողբերգության վայ:

Սաութենդ Ուեսթը ներկայացնող խորհրդարանականը՝ Էսեքսը, ուրբաթ օրը մահացել է իր ընտրատարածքում ընտրողների հետ հադիպման ժամանակ՝ստացած դանակի հարվածներից։ Ինչպես հաղորդում է Sky News-ը, Էյմսը հարձակման է ենթարկվել ​​եկեղեցում։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է 25-ամյա մի երիտասարդ։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ հարձակումը դիտվել է որպես ահաբեկչություն, և հետաքննությունը ղեկավարում են հակաահաբեկչական վարչության աշխատակիցները:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն