Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին վստահություն հայտնելով Պակիստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ և կարևորելով երկու հարևանների միջև շփման ընդհանոր եզրերի առկայությունը, ասել է, որ ահաբեկչության դեմ պայքարում հետախուզական համագործակցության ընդլայնումից բացի, երկու երկրները պայմանավորվել են ապագայում համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել:

Պակիստան կատարած իր երկրորդ պաշտոնական այցի ավարտին, որը տևել է չորս օր և ավարտվել է ուրբաթ երեկոյան Կարաչիում, գեներալ-մայոր Բաղերին ասել է.«Ըստ Իրանի Գերագույն առաջնորդի` երկու երկրների միջև երկար սահմանների և երկու երկրների շահերի առումով Պակիստանը հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի Իսլամական Հանրապետության համար»:

«Վերջին և նախորդ հանդիպումներում մենք պայմանավորվեցինք մեր ընդհանուր սահմաններն ավելի ապահով դարձնելու անհրաժեշտության մասին, և բարեբախտաբար, վերջին տարիներին երկու հարևանները զգալի ջանքեր գործադրեցին սահմանային խոչընդոտների ստեղծման, առևտրի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերահսկման ուղղությամբ: Մարդկանց թրաֆիքինգը և այլ վտանգավոր գործոնների հակազդեցությունը տեղի ունեցան սահմաններին, և այսօր, բարեբախտաբար, երկու երկրների միջև ընդհանուր սահմանը շատ ավելի անվտանգ է, քան նախկինում և դառնում է Իրանի իդեալական սահմաններից մեկը »,-ասել է նա:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն