Հայաստանի թիմը Փարիզում է եւ կպայքարի օլիմպիական ուղեգրերի համար
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Փարիզում է և վերջին մարզումներն է անցկացնում Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարից առաջ: Պատվիրակությունը մրցավայր է մեկնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տվյալների մրցաշարի մեկնարկային օրը՝ հունիսի 4-ին, հայ մարզիկներից ռինգ դուրս կգան 75 կգ քաշային Արման Դարչինյանը և 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Մրցաշարին կմասնակցեն նաեւ ուղեգիր նվաճած Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (գերծանր քաշային) եւ Անի Հովսեփյանը (69 կգ)։