United Launch Alliance ընկերության Atlas V կրոն հրթիռը տիեզերք է ուղարկել Lucy հետազոտական զոնդը, որն ուսումնասիրելու է Յուպիտեր մոլորակի տրոյական աստերոիդները: Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ն:

Ակնկալվում է, որ զոնդը Յուպիտերի աստերոիդներին կհասնի 2025 թվականի ապրիլին, իսկ աշխատանքը կավարտի 2033 թվականի մարտին:

Սա ՆԱՍԱ-ի առաջին առաքելությունն է՝ ուղղված վերոնշյալ աստերոիդներին: Ակնկալվում է, որ այս հետազոտությունը թույլ կտա ստանալ պատասխան մի շարք հարցերին՝ կապված Արեգակնային համակարգի ձևավորման հետ:

Տրոյական աստերոիդները ոչ մեծ երկնային մարմիններ են, որոնք գտնվում են այն կետերում, որտեղ Արևի ու մոլորակի գրավիտացիան հավասարակշռված են: Դրանք Յուպիտերի ուղեծրով պտտվում են Արեգակի շուրջ: Յուպիտերն ունի շուրջ 6 հազար տրոյական աստերոիդ: Երկիր մոլորակն ունի միայն մեկը:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն