Եղիսաբեթ թագուհին բժիշկների խորհրդով հրաժարվել է ալկոհոլի օգտագործումից
Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ով այս տարի տոնել էր ծննդյան 95-րդ տարեդարձը, որոշում է կայացրել ընդհանրապես հրաժարվել ալկոհոլից: The Daily Telegraph-ը հայտնել է, որ միապետը նման որոշման է հանգել բժիշկների խորհրդով:
Պարբերականը նշել է, որ բժիշկների նման խորհրդատվությունը կապված չէ որևէ հիվանդության հետ, այլ նախազգուշական քայլ է եղել, իսկ վերջին խոսքը եղել է թագուհունը:
The Daily Telegraph-ը գրել է նաև, որ Եղիսաբեթ Երկրորդը երբեք էլ աչքի չի ընկել ալկոհոլի հանդեպ սիրով:
Բուքինգհեմյան պալատը, ավանդույթի համաձայն, որևէ մեկնաբանություն չի տվել թագուհու առողջական վիճակի վերաբերյալ:
168.am