Հնդկաստանում տղամարդը դատապարտվել է երկու ցմահ ազատազրկման կնոջը կոբրայով սպանելու համար
Հնդկաստանում դատարանը տղամարդուն դատապարտել է երկու ցմահ ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով կնոջը սպանելու մեջ. վերջինս կնոջ մահճակալի մեջ կոբրա էր գցել, հայտնում է Straits Times-ը:
Նշվում է, որ 28-ամյա Սուրաջ Կումարը ձերբակալվել է 2020 թվականին՝ կնոջ՝ Ուտրայի մահից հետո: Ոստիկանությունը հետաքննել է կնոջ մահը որպես սպանություն՝ դրանում կասկածելով Սուրաջին: Հետաքննության տվյալներով ՝ տղամարդը նրան սպանել է օժիտի՝ 500 հազար ռուփի, և նոր մեքենայի համար:
Ինչպես հայտնել էինք, Հնդկաստանում տղամարդը սպանել էր իր կնոջը՝ նրա մահճակալի մեջ մահաբեր կոբրա նետելով:
Հնդկաստանի բնակչուհուն տեղափոխել էին հիվանդանոց առանց կյանքի նշանների: Բժիշկները արձանագրել էին նրա մահը:
1in.am