Անցած տարի աղքատության շեմին է հայտնվել հավելյալ 120 մլն մարդ։ Այս մասին հոկտեմբերի 17-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվա առիթով։

Նրա խոսքով՝ աղքատության աճը կապված է առաջին հերթին պանդեմիայի հետ, որի դեմ պայքարը բացասաբար է ազդել աշխարհի շատ երկրների տնտեսությունների վրա, իսկ անհամաչափ վերականգնումն էլ ավելի է մեծացնում անհավասարությունը Հյուսիսի և Հարավի միջև։

Գուտերեշն ընդգծել է, որ աղքատության դեմ պայքարը պետք է սկսել երկրների միջև պատվաստանյութերի արդար բաշխումից։
Նա կոչ է արել ուշադրություն դարձնել բնակչության խոցելի խմբերին, ներառյալ կանանց, ովքեր պանդեմիայի հետևանքով տուժել են տղամարդկանցից ավելի։ Հորդորել է հասցեական աջակցություն ցուցաբերել կին ձեռնարկատերերին, պայքարել ստվերային զբաղվածության դեմ, ավելի մեծ ուշադրություն դարձնել կրթության, սոցիալական պաշտպանության, երեխաների բժշկական ապահովագրության հարցերին, առաջխաղացնել «կանաչ տնտեսությունն» ու կրճատել ճեղքվածքը՝ թվային տեխնոլոգիաներին հասանելիության հարցում։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն