ԱՄՆ-ը պատրաստ է ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունը. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն առաջիկա շաբաթում սկսում է իր այցը Եվրոպա եւ Վրաստան, որտեղ ժամանել է երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 18-ին։
«Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Վրաստանին նրա պաշտպանունակության ամրապնդման եւ եվրատլանտյան ինտեգրացմանն աջակցելու գործում, եւ ես շատ եմ սպասում այստեղ կայանալիք հանդիպումներին»,-Օսթինը գրել է Twitter-ում:
Վրաստան կատարած այցի ընթացքում Պենտագոնի ղեկավարը հանդիպում կունենա երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԱՄՆ-ի եւ Վրաստանի համագործակցության հարցերը, գլոբալ անվտանգությունն ու տարածաշրջանային հարցեր: Վրաստանից հետո Օսթինը կայցելի Ուկրաինա եւ Ռումինիա, իսկ Եվրոպա այցը կավարտի ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը մասնակցությամբ, որը տեղի է ունենալու Բրյուսելում, հաղորդել է Sputnik-ը:
168.am