Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային 15 հասցեի մոտ ամբարձիչը կողաշրջվել է, և ըստ տեղեկությունների՝ վարորդը մնացել է դրա տակ։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Փրկարարներն ու «Վառմաշ» ՍՊԸ ճանապարհաշինական կազմակերպության աշխատակիցներն այս պահին փորձում են վերամբարձ կռունկի միջոցով դարձի բերել ամբարձիչը, որպեսզի կարողանան վարորդի դին դուրս բերել։

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն