Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը հանգեցնում է նոր շտամերի հայտնվելուն. Գուտերիշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում է, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխումը հանգեցնում է նոր շտամենրի զարգացման եւ տնտեսական անկման շարունակման:
«Պատվաստանյութերի (բաշխման գործում) անհավասարությունը COVID-19-ի նոր տարբերակներին թույլ է տալիս զարգանալ եւ աճել՝ աշխարհը մատնելով էլ ավելի շատ զոհերի եւ շարունակելով տնտեսական անկումը»,- հոկտեմբերին 16-ին գրել է նա իր Twitter-ում։
Նրա խոսքով՝ «առանց համակարգված եւ հավասար մոտեցման չի լինի (ախտահարման) դեպքերի կայուն կրճատում ոչ մի երկրում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
168.am