Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին հայտնել է, որ Մոսկվա այցի շրջանակում նախատեսում է քննարկել զենքի ձեռքբերումը Ռուսաստանից, քանի որ Իրանի դեմ սահմանված ՄԱԿ-ի տասնամյա զենքի էմբարգոն այս տարի ավարտվում է:

Ինչպես հաղորդում է իրանական «Թասնիմ» գործակալությունը, այս մասին իրանցի պաշտոնյան հայտարարել է կիրակի Մոսկվա ժամանելուն պես՝ լրագրողների հետ զրույցում: Բաղերին նշել է, որ Իրանի նոր ղեկավարությունը հատուկ կարևորություն է տալիս Արևելքին և արևելյան երկրներին:

Վերջինս ընդգծել է Շանհայի համագործակցության կազմակերպության՝ Իրանին եվրասիական քաղաքական և տնտեսական դաշինքի լիիրավ անդամ դարձնելու քայլի կարևորությունը:

Իրանցի գեներալը հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի զինված ուժերը կամրապնդեն ռազամական համագործակցությունը:

Հաղորդվում է նաև, որ իրանցի պաշտոնյան կմասնակցի Մոսկվայում Աֆղանստանի հարցով կայանալիք քննարկումներին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն