Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի իշխանությունը նպատակ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր վստահելի անձանց թիվը ավելացնել:

Բանն այն է, որ իշխանության նպատակը ԱԺ արտահերթ ընտրություններից հետո այդ հանձնաժողովին ավելի շատ լծակներ հատկացնելն է, որպեսզի կարողանան անցանկալի կերպարներին պատժել կոռուպցիայի դեմ պայքարի հնչերանգի տակ։

Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ հիմա իշխանությունը հավատարիմ անձանց է փորձում գործուղել այդ հանձնաժողով, եւ այս պահին էլ կադրային փնտրտուքի մեջ են ու փորձում են գտնել այնպիսի անձանց, որոնք կկարողանան այնտեղ «գործ անել»: Պարզվում է՝ արդեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի երկու օգնականներ` Համազասպ Դանիելյանի եւ Սոս Ավետիսյանի օգնականները, «գործուղվել են» հանձնաժողով։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թափուր տեղերի համար մրցույթ է հայտարարել, ու հաղթել են պատգամավորների օգնականները: Չնայած այն բանին, որ հեղափոխական իշխանությունը հայտարարել էր, որ կոռուպցիան իսպառ վերացնելու են Հայաստանից, բայց մինչեւ այսօր այդ հայտնի կոռուպցիոներները բացահայտված, կալանավորված կամ դատապարտված չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն