Պուտինը պատմել Է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-հայկական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել Է, որ երկու երկրների միջեւ ստեղծվել Է բովանդակալից երկխոսություն եւ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցություն. համապատասխան հեռագիրը հրապարակվել Է Կրեմլի կայքում:
«Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի բազմադարյան ավանդույթների վրա, կրում են դաշնակցային բնույթ: Մեր պետությունների միջեւ ստեղծվել Է բովանդակալից քաղաքական երկխոսություն, տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցություն: Ռուս-հայկական կապերի զարգացման գործում նշանակալի դեր Է խաղում միջտարածաշրջանային կոոպերացիան, որը թույլ Է տալիս իրականացնել փոխշահավետ նախագծերը տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար եւ բազմաթիվ այլ ոլորտներում»,-ասվում Է հեռագրում:
Պուտինը կարեւոր Է համարել, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտոնյաները, հասարակական կազմակերպությունները, ակադեմիական, փորձագիտական եւ գործնական շրջանակները կկարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցերը եւ նշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները:
«Ակնկալում եմ, որ համաժողովը կանցնի ստեղծագործական, կառուցողական ոգով, մեկնարկ կտա նոր նախաձեռնությունների, որոնք կօժանդակեն ռուս-հայկական արդյունավետ գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաեւ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը եվրասիական տարածությունում»,-հավելել Է Ռուսաստանի նախագահը՝ հաջողություններ մաղթելով համաժողովի մասնակիցներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1in.am