«Իրավունք». ՊՆ-ում լուրջ կրճատումներ են սպասվում․ մի շարք բարձրաստիճան զինվորականների կոչումներ հավանաբար կիջեցվեն
««Իրավունքի» ունեցած տեղեկություններով` այս օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունում լուրջ կրճատումներ են սպասվում: Ավելին` արդեն իսկ որոշ գնդապետներ սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից: Մեր աղբյուրի փոխանցմամբ` առաջիկայում նախարարությունում կվերացվի, որպես այդպիսին` քաղծառայությունը:
Հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ «Իրավունքը» գրել էր, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը միանալու է Պաշտպանության նախարարությանը, և հենց սա էլ առիթ կդառնա, որ «քաղծառայություն» հասկացողությունը դուրս գա, և ՊՆ-ում մնան բացառապես զինվորական կոչում ունեցողները:
Ընդ որում` այդ փոփոխության հետևանքով` մի շարք բարձրաստիճան զինվորականների կոչումներ հնարավոր է իջեցվի: Օրինակ` սպան դառնա ենթասպա, գնդապետը` փոխգնդապետ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։