ԱՄՆ-ն Աֆղանստանի հարցով նոր ներկայացուցիչ ունի
Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, 70-ամյա Զալմայ Խալիլզադը լքել է պաշտոնը։ Նրա տեղը կզբաղեցնի տեղակալը՝ Թոմաս Ուեսթը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր թվիթերյան էջում։
Դիվանագետի նման որոշման պատճառ է դարձել Դոնալդ Թրամփի օրոք Վաշինգտոնի և թալիբների միջև ձեռքբերված պայմանավորվածության խզումը։
Խալիլզադը հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել 2018 թվականի սեպտեմբերին։ Քաղաքական գործիչը եղել է 2020 թվականի փետրվարին Դոհայում Թրամփի վարչակազմի և թալիբների միջև ստորագրված խաղաղ համաձայնագրերի հեղինակը։
1in.am