ԿԺԴՀ-ն, հավանական է, հոկտեմբերի 19-ին սուզանավերի բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել: Այդ մասին հայտնել է «Տոնա իլբո» թերթը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի մի զինվորական աղբյուր։

«Ենթադրվում է, որ Հյուսիսը սուզանավերի բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել»,- նշել է այդ աղբյուրը: Զինվորականի խոսքով՝ սույն վարկածի օգտին են խոսում մի շարք փաստեր, այդ թվում այն, որ ԿԺԴՀ-ի այն շրջանում, որտեղից արձակվել է հրթիռը, խոշոր ռազմական նավաշինարան է գտնվում:

Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ ԿԺԴՀ-ն հոկտեմբերի 19-ի առավոտյան Համգյոն Նամդոյի նահանգի Սինփո քաղաքի շրջանից բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը: Մինչդեռ, ինչպես լրագրողներին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, Ճապնիայի իշխանությունները կարծում են, որ ԿԺԴՀ-ն երկու բալիստիկ հրթռ է արձակել: Սեպտեմբերին Փհենյանը նոր շարքի հրթիռային փորձարկումներ է կատարել:

Սեպտեմբերի 15-ին ԿԺԴՀ-ն երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը, որոնք ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում: Սեպտեմբերի 28-ին Հարավային Կորեայի Գլխավոր շտաբը հայտնել է ԿԺԴՀ-ի կողմից հենց նույն ուղությամբ փոքր հեռահարության հրթիռի արձակման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն