Գերմանացի մաքսավորները Մյունխենի օդանավակայանում առգրավել են մոտ 1,2 տոննա Catha-ի տերեւներ՝ թմրանյութ, որն ուժեղ հոգեմետ ազդեցություն ունի, տեղեկացնում են գերմանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Նշվում է, որ ապրանքը փաթեթավորված էր բեռների խմբաքանակի մեջ եւ գրանցված էր որպես «զարդարանք սեղանի համար»։ Ուղեբեռն ուղարկված էր Դուբայից եւ պետք է հասցվեր ԱՄՆ։

«Սա առգրավված Catha-ի ամենամեծ ծավալն է Մյունխենի օդանավակայանի հիմնադրման պահից»,- ասել է մաքսային վարչության ներկայացուցիչ Թոմաս Մայսթերը։

Ներկայում վարվում է հետաքննություն՝ պարզելու համար, թե ովքեր են առաքիչն ու ստացողը։

Catha-ի տերեւներն ու ճյուղերի ծայրերը, որոնք արբեցնող ազդեցություն ունեն, արգելված են Գերմանիայում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն