Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովը կորոնավիրուսի ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ իրավիճակը գտնվում է վերահոսկողության ներքո, հիվանդությունը թեթև է տանում։

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, նա երկրապագուներին հորդորել է չանհանգստանալ, ներկայացումները կլինեն, բայց ավելի ուշ։

«Վերջապես գոնե ժամանակ կա հանգստանալու ու ընթերցելու համար»,- գրել է դերասանն ու առողջություն մաղթել բոլորին։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն