«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին ամիսներին ակնհայտորեն աճում է արեւմտյան իշխանությունների եւ միջազգային կառույցների դժգոհությունը ՀՀ իշխանությունների վարքագծից: Դա երեւում է սորոսական շրջանակների դժգոհություններից եւ արեւմտյան ֆինանսավորմամբ աշխատող ԶԼՄ-ների պահվածքից, որոնք պրոնիկոլական կեցվածքից անցում են կատարել իշխանություններին խիստ քննադատելու գծին: Բայց այլ ապացույցներ էլ կան:

Մենք տեղեկացանք, որ վերջին շրջանում ԱՄՆ դեսպանը հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ, այդ թվում` քաղհասարակություն, ընդդիմություն, եւ չի թաքցնում իրենց դժգոհությունն այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանում: Գրեթե ուղիղ տեքստով ասում է, որ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ասպարեզում Հայաստանը լուրջ հետընթաց է գրանցում: Իսկ մտահոգությունները մի քանի ուղղությամբ են, նախ` խոսքի ազատության հետ կապված հարցերում:

ԱՄՆ իշխանությունները տարակուսած են, որ զրպարտությունը եւ վիրավորանքը մեզանում քրեականացվել են, եւ բարձրացվել են տուգանքների չափերը: Նրանք խնդիր են տեսնում Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագծի հետ կապված: Հաջորդ ուղղությունն այն է, որ ապօրինի գույքի բռնագանձման օրենքը կամայական է կիրառվում` միայն իշխանությունների թիրախների նկատմամբ:

Մյուսը վերաբերում է համայնքների խոշորացմանը, որը եւս, ըստ ամերիկյան հայացքի, համապատասխանեցվում է իշխանությունների քիմքին: Եվ վերջապես, ամերիկյան կառավարությունը մտահոգված է քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կիրառվող քրեական հետապնդումներից: Մենք ենթադրում ենք, որ Գորիսի փոխքաղաքապետին եւ Սիսիանի քաղաքապետին հապճեպ ազատ արձակելու հիմքում նաեւ այս դժգոհություններն են ընկած>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն