Եվրոպայի առաջնությունում բռնցքամարտիկները հաղթանակ տարան
Հայաստանի ևս երկու բռնցքամարտիկ մեդալ ապահովեց Բուդվայում ընթացող բռցնքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը 5։0 հաղթանակ տոնեց թուրք բռնցքամարտիկ Չինար Մեհմեթանի նկատմամբ։
«Նա աննդհատ նախաձեռնողի դերում էր ու մրցակցին զրկել էր ազատ գործելու հնարավորությունից: Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին»,-տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան։
Հայաստանը կիսաեզրափակիչում ունի 3 մասնակից, այդ թվում՝ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը համառ ու դժվար պայքարում հաղթեց իսպանացի մրցակցին:
Իսրայելյանը 4:1 հաշվով հաղթանակ տարավ։