Նոյեմբերի 7-ին թուրքերի հաջողություններն էսքան էին. էս պատկերն ունեցող ուժը 2 օրում ո՞նց կարողացավ «գրավել» Շուշին (Լուսանկար)
Սա Շուշիի վերաբերյալ երեկվա գրածիս լրացումն ա։ Էս քարտեզը թուրքերը հրապարակել են նոյեմբերի 7-ին։ Ես մի քիչ սխալների ուղղում եմ արել դրանց քերականության մեջ։ Ստեղ կապույտով տեսնում ենք հայերի դեմ «8 երկրի աջակցությամբ» կռվող «երկրի» հաջողությունները պատերազմի 42-րդ օրը։ Ու սա դեռ մի բան էլ իրենք ճոխացրած են ներկայացրել, Մռավն իրենք չէին գրավել, 1-2 դիրք ա եղել հաջողությունները, բայց այս քարտեզում նշել են։ Հյուսիսում գրավել էին Թալիշը, Մադաղիսն ու Արեգասարը, ու այլևս չեն կարողացել կամ չեն ուզել առաջ գալ։
Ու 42 օրում աշխարհի զենքերը Արցախի վրա թափելուց հետո թուրքի գրանցած հաջողությունը սա էր։ Սա ստիպեց օկուպանտին վազելով փաստաթուղթ ստորագրի, որովհետև իրենց հաշվարկները սխալ դուրս եկան, որովհետև կազմակերպված նահանջների դեպքում անգամ հայերը հեշտությամբ չէին զիջում դիրքերը։
Եթե նոյեմբերի 7-ին թուրքերի հաջողություններն էսքան էին, ապա էս պատկերն ունեցող ուժը 2 օրում ո՞նց կարողացավ «գրավել» Շուշին, այ հայվաններ։